Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ֆենոմենալ արդյունք

Ֆենոմենալ արդյունք
29.11.2015 | 13:36

Հյուստոնում ավարտվեց ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը: Ֆանտաստիկ արդյունք գրանցվեց տղամարդկանց գերծանրքաշայինների մրցավեճում: Ռուս Ալեքսեյ Լովչևը հրում վարժությունում մեկ կիլոգրամով թարմացրեց իրանցի աթլետ Հոսեին Ռեզազադեի տասնհինգ տարվա վաղեմություն ունեցող ռեկորդը: Այն արդեն հավասար է 264 կիլոգրամի: Սա միաժամանակ բերեց աշխարհի ռեկորդի փոփոխության և երկամարտում: 475 կիլոգրամ արդյունքով Լովչև հռչակվեց աշխարհի չեմպիոն: գերծանրքաշայինների մրցավեճը մեդալային եղավ նաև հայերիս համար: Քսանմեկամյա Գոռ Մինասյանը պոկում վարժությունում ցույց տվեց 203կգ արդյունք ու տիրացավ փոքր բրոնզին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ